Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Սրանք պատրաստվում են միջպետական սահմանով սահմանազատել Հայաստանն ու Արցախը»

«Սրանք պատրաստվում են միջպետական սահմանով սահմանազատել Հայաստանն ու Արցախը»
26.05.2022 | 07:27

Երեկ հաղորդագրություն տարածվեց, ըստ որի, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը:


Հետաքրքիրն այն է, որ հաղորդագրության մեջ չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածում են հանդիպել հայ և ադրբեջանցի պաշտոնյաները՝ Տավուշու՞մ, Գեղարքունիքու՞մ, Վայոց Ձորու՞մ, Արցախու՞մ, Սյունիքու՞մ: Իսկ միգուցե Նախիջևանի հետ սահմանի՞ն:


Խնդիրն ավելի քան պարզ է. եթե հանդիպումը տեղի է ունեցել Արցախում, ապա տեսանելի ապագայում սրանք պատրաստվում են միջպետական սահմանով սահմանազատել Հայաստանն ու Արցախը:
Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 9338

Մեկնաբանություններ